Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կիրանցի սահման հանդիսացող թիթեղյա ցանկապատը՝ փոքրիկ կողպեքով

Կիրանցի սահման հանդիսացող թիթեղյա ցանկապատը՝ փոքրիկ կողպեքով
17.07.2025 | 16:40

Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ սահմանամերձ Կիրանցում երբևէ ավելի անվտանգ չի եղել, քան՝ հիմա: Մինչդեռ, 2024 թվականին սահմանազատման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանց գյուղի ավելի քան 15 հեկտար հողերը Ադրբեջանին հանձնելուց հետո, Կիրանցը շատ խոցելի է դարձել։ Նոր սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրների նմանվող թիթեղյա ցանկապատ է, որի վրա մի տեղ փոքրիկ կողպեք է դրված։ Իրավիճակը սրվելու դեպքում ադրբեջանական զինուժի համար դժվար չի լինի քանդել այդ ցանկապատը, իսկ դրա անմիջական կողքին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը և Կիրանցի նորակառույց դպրոցն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 10647

Մեկնաբանություններ